Բաղադրիչներ
- մածուն քամած — 400 գր
- վարունգ — 3 հատ
- ընկույզ — 0,5 բաժակ
- սխտոր — ըստ ճաշակի
- սամիթ — ըստ ճաշակի
- աղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Վարունգները խորանարդաձև, իսկ սամիթը մանր կտրատում ենք։ Այնուհետև կտրատած վարունգը, սամիթը, աղացած ընկույզն ու քամած մածունը խառնում ենք։ Ավելացնում ենք մանրացրած սխտորն ու համեմում ենք աղով։
Աղցանը զարդարում ենք վարունգով և սամիթի ճյուղերով։
Արագ պատրաստվող շատ համեղ աղցան, որը կարելի է վայելել սև հացի հետ։
Աղբյուր՝ cooks.am