Բոլորին լավ հայտնի Մայրաքաղաքային աղցանն ունի պատրաստման բազմաթիվ տարբերակներ: Ոմանք օգտագործում են երշիկ, ոմանք՝ միս, բաղադրատոմսերը կարող են տարբերվել նաև մայոնեզի կամ թթվասերի պարունակությամբ:
Առաջարկում ենք ձեզ Մայրաքաղաքայինի ճիշտ բաղադրատոմսը, որով պատրաստելու դեպքում աղցանը կստացվի անչափ համեղ:
Ահա բաղադրիչների ցանկն ու պատրաստման եղանակը:
Բաղադրամասեր
- 0,5 կգ տավարի մսին ՝
- 5 հատ ձու,
- 4 հատ միջին չափի կարտոֆիլ,
- 4 հատ միջին չափի գազար,
- 5 հատ միջին չափի թթու վարունգ,
- 300 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ,
- 300 գրամ թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը և գազարը եփել:
- Կտրատել մանր խորանարդիկներով:
- Նույն ձևով կտրատել միսը և թթու վարունգը:
- Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը:
- Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:
- Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին:
- Զարդարել ըստ ճաշակի և մատուցել:
Բարի ախորժակ…
Աղբյուր՝ xohanoc.am