Աղբամանը ձեր բերանն է. Նազենի Հովհաննիսյանը պատասխանել է իրեն հասցեագրված քննադատությանը

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում Դուբայի հանգստի ժամանակ արված լուսանկար է հրապարակել և ստացել և դրական, և բացասական մեկնաբանություններ:

Մեկնաբանություններում եղել է նաև հետևյալ քննադատական կարծիքը.

-Ինչու են մարդիկ ինքնախաբեությամբ զբաղվում: Հայաստանում բոլորն իրար «կյանք ու մռութ են»՝ իբրև շատ բարի ու ինքնաբավ: Բայց իրականում անբավարարվածությունից բռնաբարում են Instagram-ն իրենց ֆոտոշոփ արված նկարներով ու փչած, կարկատան արված դմեքով: Հայաստանն աղբաման է, և այդ աղբամանի վրայի մի քանի կատուներ փչած բերանով  ու կպցրած թարթիչներով գիտեն՝ իրենք «դեմք են: Էժան եք, էժան: Մի երեխա բերեք, թող կյանքներդ լցվի:

Картинки по запросу Նազենի Հովհաննիսյան

Նազենին շատ կոշտ է արձագանքել այդ մեկնաբանությանը.

-Աղբամանը ձեր բերանն էր, Հայաստանի մասին նման «բնորոշմամբ» դուք ձեզ եք պատկերում միայն, իսկ աշխատող ու Հայաստանում( չնայած ծանրագույն պայմաններին որոշ դեպքերում) ապրող, այն իրենց կյանքով սնող ու կառուցող մարդկանց դու՛ք որ հաստատ իրավունք չունեք որևէ բան ասելու( ուսուցչից մինչև մատուցող կամ արտիստ) դուք- փակ էջով, ֆեյք ու անբան, դուք՝ պոռոտախոս ու բամբասանքի ունակ միայն, դուք, որ նույնիսկ համարձակություն չունեք ձեր դեմքով հանդես գալու, և դեռ խաչի կամ սրբության մասին էլ խոսում եք։ Ձեր փոխարեն ամաչեցի ձեր սեռական դաժան պատկերացումների համար։ Ցավում եմ, եթե ձեր երեխան( եթե ունեք) ծնվել է նման «ցնցումների» կամ պրեսի արդյունքում, ու կրկնակի ցավում եմ, որ նա չի կարողացել լցնել ձեր կյանքը սիրով, որից այսքան անբավարար եք ու չար։ Իրոք ցավում եմ։ Եվ ցավում եմ, որ ձեզ պես «մտածողներ» առ այսօր կան՝ ըստ որոնց կինը սեռական քմահաճությունների բավարարման է միայն ունակ։

Похожее изображение

Հ.Գ. Ես իմ խելքով, կարողությամբ ու գիտելիքով կամ այնքան, որ 15- տարեկանից լիարժեք աշխատում ու բավարարում եմ իմ բոլոր ֆինանսական հարցերն ու լիարժեք հոգում ընտանիքիս պահանջները։ Ի դեպ՝ Ռոլեքսն ընդամենը ժամացույց է, բայց կարծես լավ գրգռում է ձեր ..ախորժակը… Հ.Գ. Երբեմն սարսափում եմ, երբ պատկերացնում եմ, որ որևէ երեխա( թեկուզ իմ ապագա) լույս աշխարհ գալով առընչվելու է ձեզ պես « կանանց» հետ( ենթադրում եմ, որ կին եք)։ Փառք Տիրոջ, որ կան ՈՐԱԿՈՎ, ԳԻՏԱԿ, ՈՒ ԲԱՐԻ մարդիկ, որոնք ԻՐԱԿԱՆ ԵՆ, և իրականություն են, նույնիսկ՝ այստեղ, վիրտուալում։ Հուսամ, որ նրանք կդառնան մեծամասնություն»։

 

Աղբյուր՝ ar-media.ru

Like this post? Please share to your friends: