Ահա թե ինչպես կարելի է 10 րոպեում վերադարձնել քարտը, որը բանկոմատը «կուլ է տվել»

Միջոց՝ բանկի աշխատակցի կողմից:

Երբ ես գումար եմ հանում քարտից, ապա ամենաշատը վախենում եմ նրանից, որ բանկոմատը կկախի, քարտս հնարավոր չի լինի հանել, հերթի մեջ կանգնած մարդիկ կսկսեն զայրանալ, իսկ ես այդպես էլ չեմ ստանա գումարս, ստիպված կլինեմ թեժ գիծ զանգել…

 

Եթե ձեր կյանքում այդպիսի տհաճություն է տեղի ունեցել, միևնույնն է, խուճապի մի մատնվեք:

 

Որպիսի հանեք բանկային քարտը, որը «կուլ է տվել»  բանկոմատը, պետք է 3-5 րոպե սեղմած պահել «Չեղարկել» կոճակը:

Եթե նույնիսկ ձեր ձեռքը հոգնել է և այդ ամենը անիմաստ է թվում, միևնույնն է՝ կոճակը ոչ մի դեպքում բաց չթողնեք:

Բանկոմատը կառաջարկի չեղարկել գործարքը: Առանց «Չեղարկել» կոճակը բաց թողնելու՝ մյուս ձեռքով սեղմեք «Այո»,  և դուք ետ կստանաք ձեր քարտը:

 

1. Սպասեք 10 րոպե, մինչ բանկոմատը կվերաբեռնավորվի: 

Հնարավոր է, որ ծրագիրը ինքնուրույն չեղարկի բոլոր գործարքները և կվերադարձնի ձեր քարտը:

 

2. Կապվեք ձեր բանկի կամ բանկոմատը սպասարկող ընկերության հետ:

Թեժ գծի միջոցով զանգեք նրանց: Նրանք կարգելափակեն ձեր քարտը, նաև կարող են ուղարկել մասնագետի, ով կհանի ձեր քարտը:

 

3.Փորձեք հասկանալ, թե ինչու է բանկոմատը կուլ տվել քարտը:

Լինում են դեպքեր, երբ բանկոմատը աշխատում է շատ դանդաղ ինչ-որ մանիպուլիացիայի պատճառով, որն արել են կեղծարարները։ Երբեմն լինում է այնպես, որ տեխնիկական առումով այն չի աշխատում և քարտը հանում է այնպես, որ միայն դրա եզրերն են երևում:

 

4.Գրանցեք ժամը և բանկոմատի գտնվելու վայրը: 

Գրանցեք ժամը, թե երբ է բանկոմատը կուլ  տվել քարտը։ Հիշեք որքան հնարավոր է շատ մանրուքներ՝ ամսաթիվը, վայրը, բանկոմատի տեսակը։ Լուսանկարեք բոլոր մանրուքները և հենց բանկոմատը:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: