Ահազանգ բնակիչներից. ՀԷՑ տեսուչները հավելագրումներ են կատարել

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։ Նրանք վստահեցնում են, որ ՀԷՑ տեսուչները, այլ կերպ ասած` էլեկտրիկները, բավականին ճոխ հավելագրումներ են արել։ Խնդիրն այն է, որ այդ տարածաշրջանում գյուղացիների գերակշիռ մասը ջերմոցային գործունեությամբ են զբաղվում։ Եվ հենց այս ժամանակահատվածում էլ նրանք պոլիէթիլենային ջերմատներում սածիլ են աճեցնում` բնականաբար դրա համար օգտագործելով էլէներգիա։

Похожее изображение

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենք այս տարի էլէներգիայի միջոցով սածիլ չեն աճեցրել, ավելին` դրանից չունեն իրենց ջերմատներում, բայց էլէներգիայի վարձավճարի չափը կազմել է ավելին, քան նրանցը, որոնք ջերմատունը ջեռուցել են հոսանքով։ Բնականաբար, դժգոհ գյուղացիները այս խնդրով դիմել են տեսուչներին, որոնք ցանկ են կազմել եւ այս օրերին շրջում են տներով, պարզաբանում, հաշվարկներ անում քաղաքացիների հետ։

Աղբյուր

Like this post? Please share to your friends: