ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է լրագրողների հետ և զրույցի ժամանակ պատմել է.
-Эхо Москва-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հունվարի 2-ին «Будем наблюдать» հաղորդման ժամանակ ասաց՝ Դավոսում ինձ հրավիրեցին Հեյդար Ալիևի մոտ սուրճ խմելու: Մոտեցա, երիտասարդ էր նստած այնտեղ: Ասաց՝ ծանոթացեք, ես նրա կուսակցական երաշխավորն եմ եղել, վստահ եմ եղել, որ նա ինտերնացիոնալիստ է ազնիվ: Ասում ա՝ ձեռքը մեկնեց, ասաց՝ Ռոբերտ Քոչարյան: Վայ, ասացի, սա ՀՀ ղեկավարներից է: Ալիևը պատասխանեց՝ այո, իմ կադրերը Հայաստանում ղեկավար են… Գնում եք Տեր-Պետրոսյանի թղթերն եք նայում, բա Ալիևի թղթերը մի հատ նայեք: Էդ ո՞նց ա երաշխավորել, վստահեցրել Ալիևին, որ ինքն ինտերնացիոնալիստ է,-հավելել է Ազատ Արշակյանը: