Ադրբեջանցիք ջրին սալյարկա են խառնել… որդի ունեմ էս հողում ամփոփված, բայց պատրաստ եմ թողնել ու դուրս գալ էստեղից… արցախցի

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից. տագնապի ու օգնության ձայներ Արցախից
— Բարև, իսկ դու ի՞նչ ես մտածում, ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ պետք է անի Հայաստանը, Սփյուռքը:


— Հումանիտար միջանցք պահանջեք:
— Ումի՞ց:
— Միջազգային հանրությունից: Թող իրենց հովանու տակ ապահովվի մեր դուրս գալը ստեղից:
— Այսինքն, Արցախում մնալը այլև անհնար է:
— Այո: Անհնար է: Ես, որ որդի ունեմ էս հողում ամփոփված, պատրաստ եմ հանուն երկու բալիկներիս թողնել ու դուրս գալ էստեղից: Պետք չէ քաղաքական երկերեսանիություն անել, թե մնանք ու հայկական պահենք Արցախը։
— Կներես:

«Մայրն էլի ա հրաժարվում երեխուց, տալիս ա որդեգրման». նամակ` Արցախից
— Հիմա էլ ջուրն են սալյարկա լցրել: Իսկ քաղաքի բոլոր աղբյուրները նրանց վերահսկողության տակ են:
24 սեպտեմբեր, 2023թ․»։

Like this post? Please share to your friends: