ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
![]()
-Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ…
Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:
Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն…
Ուր՞ եք տանում Հայաստանը…
Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից…։
Ինչու՞ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:
Ինչի՞ն հավատան, որ՞ հաջողությանը:
Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)…
Ուշանում եք…
Վերջաբանը կարող է շատ վատ լինել: