«Ներողություն եմ խնդրում». Տրանսպորտի և կապի փոխնախարարը հեռացրել է աղմկահարույց գրառումը

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր աղմկահարույց գրառմանը.

«Սիրելի հայրենակիցներ։
ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։

Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ