6 հնարք՝ սպիտակ իրերը մաքրելու համար: Լաքաները հրաշալի կերպով կանհետանան

Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն, կատարելություն և բարություն: Սպիտակ հագուստը միշտ  ասոցացվել է բարձր սոցիալական կարգավիճակի հետ՝ մարդկանց կողմից հարգանք և վստահություն առաջացնելով: Սպիտակ իրեր շատերն ունեն: Եվ բոլորն էլ գիտեն, որ սպիտակ հագուստի ամենամեծ թերությունն այն է, որ շատ շուտ է կեղտոտվում: Երբեմն շատ բարդ է լաքաները վերացնելը կամ նույնիսկ անհնար, դրա համար էլ ձեզ կպատմենք սպիտակ իրերի մաքրման անսովոր և արդյունավետ միջոցների մասին:

 

 

Իրերը սպիտակեցնելու միջոցներ

Ասպիրին

Գլխացավի դեմ այս հաբը հիանալի կերպով հեռացնում է դեղին լաքաները սպիտակ իրերի վրայից: Դրա համար ջրի մեջ լուծեք ասպիրինի 5 հաբ և այդ լուծույթի մեջ թրջեք հագուստը: Որոշ ժամանակ անց սովորական միջոցով լվացեք այն:

 

Կերակրի սոդա

4 լիտր ջրի մեջ ավելացրեք մեկ բաժակ սոդա: Դրեք սպիտակ իրերը այդ ջրի մեջ: Այդպիսի կիրառումից հետո իրերը ձյունաճերմակ կդառնան:

 

Կիտրանի հյութ

Որպիսի իրերին վերադարձնեք ճերմակությունը, պարզաջրելիս ավելացրեք մեկ բաժակ կիտրոնի հյութ: Իրերը չորացրեք արևի տակ: Կա նաև այլ  մեթոդ: Գիշերը իրերը թողեք մեկ բաժակ կիտրոնի հյութով տաք ջրի մեջ: Առավոտյան սովորական միջոցով լվացեք իրերը:

Քացախ

Լվացքի փոշու մեջ մի բաժակ քացախ ավելացրեք: Նաև կարող եք լաքաների վրա ցանել քացախ: Քացախի հոտը կանցնի, երբ իրերը չորանան:

Աման լվանալու հեղուկ

Ավելի լավ է օգտագործել միջոցներ, որոնք քիչ քիմիական կոմպոնենտներ են պարունակում: Աման լվանալու հեղուկները ավելի արդյունավետ են սպիտակեցնում, քան լվացքի փոշիները:

Ջրածնի պերօքսիդ (3%)

Ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել տանը տարբեր մակերեսների մաքրման համար: Սա հիանալի սպիտակեցնող միջոց է՝ առանց քլորի, որը կարելի է ավելացնել սպիտակեղենի լվացման ժամանակ: Քիմիկատներ պարունակող միջոցները կարող են ալերգիա առաջացնել, այդ պատճառով էլ փորձեք օգտագործել բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են և չեն վնասում առողջությանը:

Այս մեթոդների օգնությամբ ձեր սիրելի իրերին վերադարձրեք նախկին ձյունաճերմակ մաքրությունը…

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

 

Like this post? Please share to your friends: