Տորթ «Պրահա»․․․ տխուր առօրյայի ուրախությունը․․․ համեղ, նուրբ և պարզ տորթ

Պրահան ամենահամեղ տորթն է, այն անպայման կբարձրացնի ձեր տրամադրությունը․․․ դրա բույրն ու համը կուրախացնեն ձեզ․․․

Картинки по запросу "ТОРТ «ПРАГА»"

Անհրաժեշտ է․

կրեմի համար․

Հարել 200գ կարագ և 0,5 տուփ խտացրած կաթ։ Ավելացնել 1ճ․գ․ կակաո և խառնել։

ջնարակի համար․

Լավ խառնել․

  • 50գ կարագ
  • 4ճ․գ․ շաքարավազ
  • 3ճ․գ․ կաթ
  • 1ճ․գ․ կակաո

Եփել բոլոր բաղադրիչները, և կրակից հանելուց հետո ավելացնել կարագը։

խմորի համար․

  • 3 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 0,5 տուփ խտացրած կաթ
  • 1 բաժակ թթվասեր
  • 1թ․գ․ սոդա՝ թթվասերով մարած
  • 1,5 բաժակ ալյուր
  • 2ճ․գ․ կակաո

Картинки по запросу "ТОРТ «ПРАГА»"

Հարել բոլոր բաղադրիչները, ավելացնել ալյուրը, նաև կակաոն։ Խմոր պատրաստել։

Տապակը ծածկել յուղաթղթով և կարագ քսել։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո։ Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։

Թողնել, որ սառի և կտրել 3 շերտի։ Մի քիչ օշարակով թրջել։

Տորթ հավաքել․ առաջին երկու շերտերին կրեմ քսել, իսկ երրորդ շերտին ջնարակ լցնել։

Զարդարել՝ ըստ ցանկության։

Картинки по запросу "ТОРТ «ПРАГА»"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ