Տորթ Կարպատկա՝ կախվածություն է առաջացնում առաջին իսկ անգամ փորձելուց

Այս տորթն այնքան ներդաշնակ, համեղ և նուրբ է, որ խոսքերով փոխանցել հնարավոր չէ: Պատրաստվում է շատ պարզ և առանց մեծ ջանքերի:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ խմորի համար.

  • 5 ձու
  • 100գ մարգարին
  • 1 բաժակ ջուր
  • 1բաժակ ալյուր
  • 1/3 թ.գ. աղ
  • 1/2 թ.գ. փխրեցուցիչ

Պատրաստման եղանակ.

Ջրին աղ և մարգարին ավելացնել և հասցնել եռման աստիճանի, երբ եռա, ավելացնել ալյուրը և խառնելով եփել 2 րոպե:

Երբ խմորը սառի, հերթականությամբ ավելացնել 2 ձուն՝ ընթացքում անդադար հարելով:

Վերջում ավելացնել փխրեցուցիչը:

Թխել 180 ջերմաստիճանի ներքո, նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե, ընթացքում ջեռոցը բացել չի կարելի:

Կարող եք թխել 1 մեծ տապակի մեջ, այնուհետև կտրել 2 մասի, կամ 2 փոքր տապակների մեջ:

Похожее изображение

Կրեմի համար անհրաժեշտ է.

  • 3 բաժակ կաթ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 4ճ.գ. ալյուր՝ 80գ
  • 4ճ.գ. կրախմալ՝ 80գ
  • 2 ձվի դեղնուց
  • 2գ վանիլին
  • 200գ կարագ

Ինչպես պատրաստել.

1 բաժակ կաթը  խառնել ալյուրի, կրախմալի, դեղնուցի, վանիլինի հետ: Սա անվանենք խառնուրդ  №1:

Կրակին դնել 2 բաժակ կաթով կաթսան, երբ տաքանա, ավելացնել շաքարավազը:

Երբ ջերմաստիճանը մոտ լինի եռմանը, ավելացնել  №1 խառնուրդը: Լավ խառնել՝ մինչ զանգվածը կխտանա:

Թողնել, որ սառի՝ դառնալով սենյակային ջերմաստիճանի:

Կարագը հարել, մաս-մաս ավելացնել կրեմին՝ միասեռ զանգված ստանալով:

Картинки по запросу Торт Карпатка

Մի կորժին կրեմ քսել, ծածկել մյուսով:

Ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել կամ զարդարել այլ կերպ՝ ըստ ճաշակի:

Картинки по запросу Торт Карпатка

Բարի ախորժակ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ