Տոմատի մածուկով մսից կոլոլակներ․ միշտ օգնում է այն դեպքում երբ չգիտեմ՝ ինչ պատրաստել

Հիանալի ընթրիք է ողջ ընտանիքի համար։ Նվազագույն բաղադրիչներից պատրաստվող շատ համեղ և ախորժելի ուտեստ։

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • աղացած միս՝ 2 տեսակի խառնած, 500գ
  • բրինձ՝ 100գ
  • գազար՝1 հատ
  • սոխ՝ 1 հատ
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 30մլ
  • կարմիր պղպեղ
  • աղ
  • տոմատի մածուկ՝ 2ճ․գ․
  • կանաչի

Պատրաստման եղանակ․

Հավասար քանակությամբ երկու տեսակի աղացած միս վերցնել՝ ընդհանուր 500 գրամ։ Նախօրոք եփել բրինձը՝ աղով ջրի մեջ։

Մանր կտրատել սոխի կեսը և խառնել մսի հետ, ավելացնել նաև բրինձն ու ձուն, համեմել աղով, պղպեղով։ Լավ խառնել։

Գազարն անցկացնել քերիչով և մանրացնել սոխի մյուս կեսը։ Տապակել ձեթի մեջ։

Մսից ձևավորել փոքր գնդիկներ և դնել տապակի մեջ։ Տոմատի մածուկը խառնել 1,5-2 բաժակ ջրի հետ և լցնել կոլոլակների վրա։

Картинки по запросу МЯСНЫЕ ТЕФТЕЛИ В ТОМАТНОЙ ЗАПРАВКЕ

Շոգեխաշել փակ կափարիչի տակ միջին կրակի վրա՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը։

Վերջում զարդարել մանր կտրատած թարմ կանաչիով։

Картинки по запросу МЯСНЫЕ ТЕФТЕЛИ В ТОМАТНОЙ ЗАПРАВКЕ: ВСЕГДА ВЫРУЧАЮТ, КОГДА НЕ ЗНАЕШЬ ЧЕМ УДИВИТЬ РОДНЫХ!

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ