Տնական տորթ «Երեք բաժակ»՝ ընդամենը 40 րոպեում․․․ պատրաստվում է շատ քիչ բաղադրիչներից, ստացվում է փափուկ և անուշաբույր

Առաջարկում ենք հեշտ և արագ տորթի բաղադրատոմս, որը ստացվում է շատ համեղ և ախորժելի։ Պատրաստվում է նվազագույն բաղադրիչներից։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 բաժակ մածուն
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • 1ճ․գ․ կակաո
  • 1թ․գ․ սոդա
  • 1 ձու
  • մի պտղունձ աղ
  • 3ճ․գ․ ձեթ

կրեմի համար․

  • 350գ թթվասեր
  • 3ճ․գ․ շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն՝ ավելացնելով շաքարավազն ու աղը։ Լցնել ձեթը, նորից խառնել։

Մածունին ավելացնել սոդան և խառնել։ Միացնել ձվային զանգվածի հետ, ևս մի անգամ խառնել։

Պատրաստի խառնուրդին մաղելով ավելացնել ալյուրը և կակաոն, խառնել։

Տապակը ծածկել յուղաթղթով և կարագ քսել։ Լցնել խմորը և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի նախապես տաքացրած ջեռոցը։ Թխել 30-35 րոպե։

Պատրաստել կրեմը․ թթվասերին ավելացնել շաքարի փոշին և խառնել։

Կտրել սառած կորժի վերևի բարակ շերտը և կողքի հատվածները։ Ընդհանուր բիսկվիթը բաժանել 2 շերտի։

Առաջին շերտին կրեմ քսել և դնել երկրորդը։ Նույնպես կրեմ քսել։ Կրեմով պատել ամբողջ տորթը, իսկ կտրած կտորները փշրել և դրանով զարդարել թխվածքը։

Կարող եք մատուցել անմիջապես պատրաստելուց հետո։

Домашний торт "Три стакана"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ