Տնական Նուտելա: Անպայման փորձեք այս բաղադրատոմսը…այն լավագույնն է

Տնական Նուտելա շատ վաղուց եմ սկսել պատրաստել, այն խանութից գնվածից շատ ավելի համեղ է ստացվում, բացի այդ ավելի օգտակար և մատչելի է: Պահպանեք բաղադրատոմսը, որպիսի անպայման պատրաստեք:

Անչափ համեղ է ստացվում

Բաղադրիչներ

  • կաթ 1 բաժակ
  • ալյուր 1,5 ճ.գ.
  • շաքարավազ 1 բաժակ
  • կակաո 2 ճ.գ.
  • կարագ 1 ճ.գ.
  • աղացած ընկույզ 3 ճ.գ.

Պատրաստման եղանակ

  • Եռացրեք կաթը կարագի հետ:
  • Առանձին տարրայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն:
  • Ստացված խառնուրդը զգուշորեն լցնում ենք կաթի մեջ՝ անընդմեջ խառնելով:
  • Խառնուրդը պիտի եռա թույլ կրակի վրա՝ 10-12 րոպե:
  • Սառեցրեք, ավելացրեք աղացած ընկույզը և ուղարկեք սառնարան:

 

Բարի ախորժակ:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ