Վրացական աջիկայի բաղադրատոմս…հրաշալի աջիկա՝ ձմռան համար

Պատրաստեք ամենահամեղ աջիկան՝ ձմռան համար: Նշված բաղադրիչները նախատեսված են 2 հատ 800գ բանկաների համար.

  • 200գ կարմիր պղպեղ չիլի
  • 1000գ քաղցր կարմիր պղպեղ
  • 100գ սխտոր
  • համեմ, նեխուր, մաղադանոս՝ յուրաքանչյուրը 50գ
  • 30 մլ քացախ
  • 1թ.գ. աղացած համեմի սերմ
  • 250գ խոշոր աղ
  • ձեթ

Картинки по запросу Заготовка грузинской аджики

Պատրաստման եղանակ.

Չիլին դրեք մեծ սկուտեղի վրա և 3 օր թողեք մութ տեղում: Դրանից հետո ձեռնոցներ հագեք և հեռացրեք պղպեղի պոչիկներն ու սերմերը:

Եռացրեք քացախը և թողեք, որ սառի: Աղացեք նախապատրաստված պղպեղը, կանաչին, սխտորը:

Ավելացրեք համեմի սերմը, աղը, թողեք, որ 2-3 օր թրմվի: Ընթացքում խառնեք փայտե գդալով, լցրեք բանկաների մեջ,  և ձեթի բարակ շերտ ավելացրեք և փակեք: Պահեք մութ սառը տեղում:

Բարի ախորժակ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ