Սուրբ Զատիկի կուլիչ․ դասական բաղադրատոմսը՝ ամենապարզն ու մատչելին

Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 3 կուլիչ՝ 11սմ բարձրությամբ և 11սմ լայնությամբ, կամ 6 փոքր կուլիչ՝ 7սմ*6սմ։

Кулич в мультиварке. Рецепт пасхи в мультиварке - Новости на KP.UA

Կուլիչը պետք է պատրաստել միայն լավ տրամադրությամբ, այլապես ոչինչ չի ստացվի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500մլ կաթ
  • 11գ չոր խմորիչ
  • 1-1,3 կգ ալյուր
  • 6 ձու
  • 200գ կարագ
  • 250-350գ շաքարավազ
  • 300գ չամիչ
  • 1թ․գ․ վանիլին

ջնարակի համար․

  • 2 սպիտակուց
  • 100գ շաքարավազ

Պատրաստման եղանակ․

Կաթը գոլացնել, մեջը լուծել խմորիչը։

500գ ալյուր ավելացնել և լավ խառնել։ Ծածկել սրբիչով և դնել տաք տեղում։

Խառնուրդը պիտի բարձրանա 2 անգամ, դա տեղի կունենա մոտ կես ժամից։

Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Դեղնուցը խառնել շաքարավազի և վանիլինի հետ։

Սպիտակուցը հարել՝ մի պտղունձ աղ ավելացնելով։

Խմորիչով խառնուրդին ավելացնել դեղնուցը, խառնել։ Ավելացնել նաև փափկած կարագը, նորից խառնել։

Լցնել հարած սպիտակուցը։

Լցնել մնացած ալյուրը  (կարող է պահանջվել նշված քանակից ավել կամ պակաս, դա կախված է ալյուրի որակից)։ Խմոր հունցել։

Պիտի ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Թողնել տաք տեղում՝ 50-60 րոպե։

Չամիչը թրջել եռման ջրի մեջ, 15 րոպե անց քամել։

Հասած խմորի մեջ լցնել չամիչը, խառնել, նորից թողնել տաք տեղում։

Տապակին ձեթ քսել, լցնել խմորը՝ զբաղեցնելով ֆորմայի 1/3 մասը։

Ծածկել տոպրակով կամ սրբիչով։ Թողնել, որ խմորը ևս մի անգամ բարձրանա։ Ուղարկել մինչ 100 ջերմաստիճանի  նախապես տաքացրած ջեռոցը, թխել 10 րոպե։ Հետո ջերմաստիճանը բարձրացնել մինչ 180։ Մեծ կուլիչը թխել ևս 35 րոպե, իսկ փոքրը՝ 25 րոպե։ Կուլիչի պատրաստ լինելը ստուգել չոփիկով։

Պատրաստել ջնարակը․ հարել սպիտակուցները՝ մի պտղունձ աղի հետ։ Ավելացնել շաքարավազը՝ մինչ փքուն զանգված կստացվի։

Պատրաստի տաք կուլիչներին ջնարակ քսել և զարդարել գունավոր հատիկներով։

Пасхальный кулич: ТОП-5 рецептов - Кулинарные советы для любителей ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ