Սինաբոն բուլկիներ․․․ անհնար է կանգ առնել, այնքան համեղ է, անուշաբույր և ախորժելի

Սինաբոն բուլկիների լավագույն բաղադրատոմսը․ ստացվում են անուշաբույր, համեղ և շատ նուրբ․․․ սա ինքներդ էլ կարող եք պատրաստել, իսկ պահանջվող բաղադրիչներն էլ ամենապարզն են։

Булочки синнабон с корицей | ВКонтакте

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթ՝ 1 բաժակ
  • խմորիչ՝ 10գ
  • ձու՝ 2 հատ
  • աղ՝ 1թ․գ․
  • փափկած կարագ՝ 80գ
  • ալյուր՝ 4 բաժակ
  • շաքարավազ՝ 0,5 բաժակ
  • վանիլին

միջուկի համար․

  • դարչին՝ 15գ
  • կարագ
  • շաքարավազ, ցանկալի է շագանակագույն

ջնարակի համար․

  • կարագ՝ 2ճ․գ․
  • կաթ՝ 2ճ․գ․
  • շաքարի փոշի

Синнабон - простой пошаговый рецепт с фото от Maggi.ru

Պատրաստման եղանակ․

Հարել ձուն՝ շաքարավազի հետ, ավելացնել մյուս բաղադրիչները, որոնք նախատեսված են խմորի համար։ Խմոր հունցել, գնդիկի ձև տալ, ծածկել տոպրակով և թողնել տաք տեղում՝ առնվազն 1 ժամ։

Գրտնակել ուղղանկյունաձև՝ ալյուրոտ սեղանի վրա։ Ամբողջ մակերեսին կարագ քսել, դարչին և շաքարավազ ցանել։ Փաթաթել ռուլետի պես։

 

Կտրատել փոքր կտորների։ Տեղափոխել  կտորները տապակի մեջ՝ միմյանց կիպ դնելով։ 10 որպեով թողնել տաք տեղում։ Տաքացնել ջեռոցը մինչ 170 ջերմաստիճանի, թխել բուլկիները 25 րոպե։

Մինչ թխվում է, պատրաստել ջնարակը։ Խառնել 2 ճ․գ․ կարագ, կարագ և շաքարի փոշի այնքան, որ հեղուկ կրեմի պես զանգված ստացվի, ոչ թե խիտ, այլ հեշտ լցվող։

Как приготовить булочки синнабон

Պատրաստի սինաբոնի վրա կրեմ լցնել և վայելել։

Булочки Синнабон: простой рецепт приготовления

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ