Պարզվում է՝ ամբողջ կյանքում սխալ եմ տապակել կարտոֆիլը… Իմ ծանոթ խոհարարը կիսվել է գաղտնիքներով

Իմ ընկերուհին մի քանի տարի աշխատել է սրճարանում որպես խոհարար: Ու վերջերս, երբ նա տեսավ, թե ինչպես եմ տապակում կարտոֆիլը, մի քանի խորհուրդ տվեց:

Ահա խոհարարի կողմից լավագույն խորհուրդները, որոնք կօգնեն պատրաստել ամենահամեղ տապակած կարտոֆիլը

Սա ամենակարևոր կետն է. կարտոֆիլի քանակը: Այն պիտի լինի այնքան, որ խառնելիս չթափվի տապակից: Միջին չափի տապակի համար վերցրեք 4-5 հատ կարտոֆիլ:

Տապակած կարտոֆիլի համար կարևոր է նաև այն, թե ինչպես եք կտրատել: Շատ խոշոր կտորների կտրատելը սխալ է: Յուրաքանչյուր կտորի հաստությունը պիտի լինի առավելագույնը 5-6 մմ: Ընդ որում ձևը կարևոր չէ. կտրատեք այնպես, ինչպես ձեզ է դուր գալիս, միայն թե ուշադիր եղեք, որ ամբողջը նույն չափի լինի:

Մաքրած կարտոֆիլը կարևոր է լվանալ սառը ջրով, որպեսզի կրախմալը դուրս գա: Հենց կրախմալը թույլ չի տալիս կարտոֆիլին տապակելու ընթացքում կարմրել:

Լվանալուց հետո պարտադիր չորացրեք կարտոֆիլը, որ ջուր չլցվի ձեթի մեջ: Դա վտանգավոր է:

Երբեք մի ծածկեք տապակի կափարիչը, երբ կարտոֆիլ եք տապակում: Այդպես այն ուղղակի կեփվի և խրթխրթան չի ստացվի:

Երբ կարտոֆիլը լցնում եք տապակի մեջ, առաջին 5-7 րոպեների ընթացքում մի խառնեք, որ այն կարմրի: Եվ առհասարակ, տապակելու ընթացքում խառնեք այն առավելագույնը 3 անգամ:

Եվ վերջինը, սկզբում աղ մի լցրեք, արեք դա միայն վերջում, որ կարտոֆիլը լավ կարմրի, այլ ոչ թե ջուր դուրս տա ու շոգեխաշվի:

 

Like this post? Please share to your friends: