Արդեն գարուն է, հաջորդ ամիս նշելու ենք լուսավոր տոն Սուրբ Զատիկը: Եթե ուզում եք այն իսկապես գեղեցիկ դիմավորել, այլ ոչ թե սովորկան ներկած հավկիթներով, ապա ուշադրություն դարձրեք այս հրաշալի մտահղացմանը: Ոչ մի բարդ բան ձեզանից չի պահանջվի, իսկ արդյունքում կստանաք յուրօրինակ ներկված հավկիթներ:
Սա կստացվի նույնիսկ նրանց մոտ, ովքեր առաջին անգամ են անցնում գործի:
Բացի եփած սպիտակ հավկիթներից նաև անհրաժեշտ է.
- կրախմալ
- ջուր
- նկարով անձեռոցիկ
- վրձին
- սննդային ներկեր՝ ոսկեգույն և արծաթագույն
Հաջորդիվ գործողությունների ալգորիթմը.
- Ընտրելով գեղեցիկ մանր նկարներով անձեռոցիկ՝ առանձնացնում ենք ներքևի երկու շերտերը;
- կտրում ենք նկարի անհրաժեշտ հատվածը;
- վրձինը թաթախում ենք ջրի մեջ և դրա օգնությամբ նկարը քսում ենք հավկիթի վրա;
- պետք է շատ զգույշ հարթեցնել;
- խառնեք 40մլ ջուր և մի քիչ ցանկացած կրախմալ, թաքացրեք խառնուրդը՝ անդադար խառնելով այն;
- ստացված սոսինձը քսեք հավկիթի վրա և թողեք, որ չորանա;
- 15 րոպեից քսեք դեկորատիվ շերտը՝ կրախմալային զանգվածի մեջ ներկ ավելացնելով;
- հավկիթները չորացրեք ցանցի վրա:
Ստացվում են իսկական գլուխգործոցներ, որոնք կարելի է նվիրել նաև մտերիմներին և իհարկե, զարդարել տոնական սեղանը: