Այս մեթոդը շատ լավ է աշխատում, բայց կոպեկներ արժե:
Երևի չկա ավելի ունիվերսալ միջոց, քան սոդան է. կա և խմորի մեջ, և նիհարելու ըմպելիքների մեջ, և խնամքի միջոցների, և լվացող միջոցների:
Այժմ կներկայացնենք, թե ինչպես սոդայի օգնությամբ սպիտակեցնել հին իրերը, ազատվել ժանգից, փայլեցնել լվացարանը:
Ինչպես կիրառել սոդան
Որպիսի վերացնեք կաֆելի վրայից ժանգը, փայլեցնեք լվացարանն ու զուգարանակոնքը՝ օգտագործեք այս մեթոդը. սոդայի վրա մի քիչ ջուր լցրեք, որ մածուցիկ նյութ դառնա, քսեք այն աղտոտված հատվածներին, սպասեք, որ խառնուրդը չորանա և մաքրեք այն սպունգի օգնությամբ՝ աղտոտվածության հետ միասին, իսկ հետո լավ լվացեք այդ հատվածը:
Եթե գոյացությունները վաղուց կան և առաջին անգամից չմաքրվեցին, կրկնեք նույն գործընթացը:
Կտորեղենը սպիտակեցնելու համար 5 լիտր ջրի մեջ լուծեք 5 ճ.գ. սոդա, այդ խառնուրդի մեջ լցրեք 2 ճ.գ. անուշադրի սպիրտ, դրեք այդ լուծույթի մեջ իրերը, որոնք սպիտակեցնելու կարիք ունեն, և թողեք 4 ժամ: Դրանից հետո լվացեք սովորական ճանապարհով: Եթե ուզում եք ազատվել դեղնությունից, ապա թրջելուց հետո եռացրեք դրանք 25 րոպե:
Եթե խառնեք քացախն ու սոդան, կստանաք միջոց, որը մաքրում է բոլոր կեղտոտ մակերեսները: Շատ հեշտ է. կեղտոտված մակերեսի վրա լցնում եք սոդա, քացախով թրջում եք սպունգը և լավ մաքրում եք:
Չնայած նրան, որ առաջարկված միջոցներն անվտանգ են, այնուամենայնիվ ցանկալի է, որ դրանք օգտագործելիս հագնեք ռետինե ձեռնոցներ, որպիսի խուսափեք մաշկի չորանալուց:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո