Շաքարով հիվանդներին թույլատրվում է կառալյոկ ուտեն, թե ոչ․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը Կարդացեք

Արքայանարինջը կամ ինչպես շատերն են ասում ՝ կառալյոկը շատ համեղ և օգտակար միրգ է։ Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա և շաքար, հարուստ է երկաթով, կալիումով, կալցիումով, նատրիումով, մագնիումով և այլ հանքանյութերով, հակաօքսիդանտներով, կիտրոնաթթվով և խնձորաթթվով, բետա կարոտինով (պրովիտամին A), վիտամին C-ով և P-ով։ Արքայանարնջի առավելությունները բազմազան են:

Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, և ոչ միայն թոքերի : Հրաշալի հակաօքսիդանտ է: Հասած պտուղները ոչ միայն թոքերն են մաքրում, այլ նաև կոկորդը /որը հատկապես առօրեական է խոր աշնանն ու ձմռանը, երբ այս միրգը հասու է, իսկ հազն էլ՝ անպակաս/, ողջ օրգանիզմը /ուժեղ միզամուղ է/, աղիքները, երիկամները և վատ մտքերը: Բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Երկաթի հրաշալի աղբյուր է:

Արքայանարինջ հակացուցված է դիաբետով հիվանդներին։ Այո, չի թույլատրվում արքայանարինջ ուտեն, ովքեր ունեն շաքարային դիաբետ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա։ Իսկ եթե ուտելուց ցանկությունը մեծ է, պետք է դիմեք ձեր բժշկին և նա հատուկ չափաբաժնով կարող է թույլատրել։ Արքայանարինջը նաև ունի ևս մի քանի հակացուցում։   Պահպանումը Արքայանարինջը պետք է պահել սառնարանում։ Սառեցված վիճակում այն կարող է պահպանվել մինչև 6 ամիս՝ չկորցնելով օգտակար հատկությունները։ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Like this post? Please share to your friends: