Շատ համեղ ուտեստ՝ աղացած մսից և լավաշից…պահանջվում է ընդամենը 5 րոպե

Համոզված ենք, որ այս ուտեստը դուր կգա նաև ձեր ընտանիքի անդամների: Շատ պարզ, բայց համեղ է, իսկ պատրաստելու համար անհրաժեշտ են միայն հասարակ բաղադրիչներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 400գ աղացած միս
  • լավաշ
  • 1 սոխ
  • 1 ձու
  • 60մլ կաթ
  • կանաչի
  • աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Աղացած մսին ավելացնել քերիչով անցկացրած սոխը և մանր կտրատած կանաչին: Աղով և պղպեղով համեմել, խառնել:

Սեղանին դնել լավաշը  և քսել նախապատրաստած միջուկը: Ծալել երկու կողմերից այնպես, որ հարթ կարկանդակ ստացվի:

Կտրել երկարությամբ, իսկ հետո էլ բաժանել կտորների:

Картинки по запросу Вкуснятина из лаваша и фарша за 5 минут

Հարել  ձուն, մի քիչ աղ ավելացնել: Ավելացնել կաթը և կրկին հարել:

Նախապատրաստած կարկանդակները թաթախել մեջը և թույլ կրակի վրա տապակել տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից:

Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա, թողնել 1 րոպե և մատուցել:

Вкуснятина из лаваша и фарша за 5 минут

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ