Շատերը կարծում են, որ տան պայմաններում համեղ խմոր պատրաստելն անհնար է. ահա մի քանի գաղտնիք, որոնք Ձեզ հակառակը կհամոզեն

Շատ տնային տնտեսուհիներ կարծում են, որ տան պայմաններում համեղ խմոր պատրաստելն անհնար է։ Cooks.am-ը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կստիպեն Ձեզ այլ կերպ մտածել։

• Խմորին ավելացնում ենք կարտոֆիլի օսլա։ Դրա շնորհիվ կարկանդակներն ու բուլկիները կլինեն ավելի փափուկ:

• Խմորի համար նախատեսված ալյուրն անցկացնում ենք մաղով, որը համեղ ու ախորժալի թխվածքներ ստանալու գլխավոր պայմանն է։

• Բոլոր խմորներին (բացի շերտավոր, եփովի ու քաղցր խմորներից) ավելացնում ենք սպիտակաձավար (1ճ/գ՝ 0,5 լիտր հեղուկ զանգվածին), որպեսզի ստանանք չոր խմոր հացաբուլկեղենի, օլադիների, կարկանդակների ու նրբաշերտերի համար։

Խմոր-2

• Կաթին զուգահեռ խմորին ավելացնում ենք 0,5 բաժակ հանքային ջուր, որի համար 1 թ/գ սոդան խառնում ենք քացախի հետ ու ավելացնում 0,5 բաժակ ջուր։ Դրա շնորհիվ թխվածքները դառնում են ավելի փարթամ։

• Մթերքները նախօրոք հանում ենք սառնարանից ու օգտագործում սենյակային պայմաններում գտնվող մթերքներ, այլապես խմորն ավելի դանդաղ կհասունանա։

• Ջեռոցում կարկանդակները թխում ենք միջին ջերմությամբ, որպեսզի միջուկը չչորանա։

Խմոր-3

• Նախքան պատրաստելը պետք է ճիշտ ընտրել խմորիչը․ այն պետք է լինի թարմ։ Խմորիչի որակը ստուգում ենք այսպես․ պատրաստում ենք փոքրիկ խմոր, պատում ենք ալյուրով, եթե 30 րոպե անց ճաքեր չեն լինում, ապա խմորիչը լավը չէ։

• Փխրուն ու թեթև խմոր ստանալու համար խմորի մեջ օգտագործում ենք միայն ձվի դեղնուցները։

• Եթե խմորն արդեն հասունացել է, բայց այս կամ այն պատճառով դեռ չենք կարող թխել, ապա պետք չէ անհանգստանալ։ Այն ծածկում ենք խոնավացրած թղթով։

Նյութի աղբյուր՝ cooks.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ