Յոկա՝ լավաշով հայկական խորտիկ…այս համը կստիպի ձեզ էլի ու էլի պատրաստել

Բոլորն էլ գիտեն, որ նախաճաշը պիտի լինի սննդարար և ցանկալի է՝ տաք: Յոկան՝ բարակ լավաշից տաք խորտիկ է, և շատ հարմար է նախաճաշին պատրաստելու և վայելելու համար:

1 յոկա պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1 լավաշ՝ 20սմ տրամագծով
  • 1 ձու
  • 2ճ.գ. քերած պինդ պանիր
  • 1ճ.գ. կարագ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակ.

Սեղաննին դնել լավաշը, մեջտեղի հատվածում կոտրել ձուն և քսել ամբողջ լավաշին:

Ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղ ավելացնել:

Ծալել ծայրերը՝ լավաշին եռանկյունի ձև տալով:

Թավայի մեջ տաքացնել ձեթը և դնել յոկան՝ ծալած հատվածով դեպի ներքև: Տապակել երկու կողմից:

Բնականաբար, միջուկը կարող եք ընտրել ըստ ճաշակի: Դա կարող է լինել եփած աղացած միս, վետչինա, նրբերշիկ, կանաչի, կարտոֆիլ, տապակած սունկ…ամեն ինչ ձեր ճաշակից և ֆանտազիայից է կախված:

Բարի ախորժակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!