Հիանալի մտահղացում է՝ ինչպես ամենօրյա, այդպես էլ տոնական սեղանի համար: Մսով լցոնած կարտոֆիլ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարտոֆիլ՝ 15 հատ
- աղացած միս՝ 250գ
- սոխ՝ 1 հատ
- տոմատի մածուկ
- աղ
- սև պղպեղ
- թթվասեր՝ 50գ
- կարագ՝ 50գ
Պատրաստման եղանակ.
- Մաքրում ենք կարտոֆիլը և հանում միջուկը: Կիսաեփ ենք անում:
- Մսին ավելացնում ենք աղացած սոխը, աղ ու պղպեղ: Կարտոֆիլի մեջ լցնում ենք ֆարշը և դնում ջեռոցի տապակի մեջ:
- Խառնում ենք թթվասերն ու տոմատի մածուկը, ավելացնում ենք աղ և մի քիչ ջուր, նաև կարագը:
- Խառնուրդը լցնում ենք կարտոֆիլի վրա և ուղարկում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մոտ կես ժամով:
Բարի ախորժակ…