Մարինացված կարմիր պղպեղ. լավագույն բաղադրատոմսը

Այս բաղադրատոմսն ունի երկար տարիների պատմություն, ստացվում է համեղ և ախորժելի:Похожее изображение

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարմիր պղպեղ՝ 7կգ
  • համեմ և նեխուր՝ յուր. 200գ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • հատիկավոր պղպեղ՝ 10 հատ
  • դափնետերև

մարինադի համար.

  • ձեթ՝ 0.5լ
  • ջուր՝ 0.5լ
  • քացախ 9%՝ 100մլ
  • աղ՝ 3ճ.գ.
  • շաքարավազ՝ 100գ

Պատրաստման եղանակ.

Պղպեղն ազատել սերմերից, կտրել մեջտեղից կամ 4 մասի:

Կանաչին մանրացնել, սխտոր կտրատել բարակ շերտերի:

Մարինադի համար խառնել բոլոր բաղադրիչները և հասցնել եռման աստիճանի:

Պղպեղն ուղարկել եռացող մարինադի մեջ և թղնել 5 րոպե՝ ընթացքում զգույշ սեղմելով:

Տաք պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ՝ ավելացնելով նաև սխտոր և կանաչի, պղպեղ և դափնետերև, լցնել տաք մարինադը:

Բանկաները ծածկել կափարիչով և ստերիիզացնել ջրի մեջ՝ 20 րոպե: Փակել:

Փաթաթել ծածկոցով՝ մինչ լիարժեք սառելը:

Картинки по запросу маринованный красный перец на зиму

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ