Հիանալի թխվածքաբլիթ, որ պատրաստվում է 5 րոպեում. լավագույն աղանդերը

Հավատում ե՞ք, որ 5 րոպեում հնարավոր է շատ համեղ թխվածքաբլիթ պատրաստել: Ես դրա մասին վերջերս եմ իմացել:

Շատ նուրբ, փխրուն թխվածքաբլիթ է, այնքան թեթև և ախորժելի, որ էլի ու էլի ես ուզում, ուղղակի անհնար է կանգ առնել:

Փորձեք այս պարզ պատրաստվող և յուրահատուկ աղանդերը.

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • կարագ՝ 250 գ
  • ալյուր՝ 3,5 բաժակ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 1 փաթեթ
  • ձու՝ 1 հատ
  • ընկույզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Անպայման նախորոք հանեք կարագը սառնարանից, որպիսի այն սենյակային ջերմաստիճանի լինի: Կտրատեք կարագը փոքր կտորների:
  2. Առանձին տարրայի մեջ լցրեք ալյուրն ու մաղած փխրեցուցիչը: Խառնեք և լցրեք կարագի վրա: Նաև ավելացրեք շաքարավազը:
  3. Առանձնացրեք ձվի դեղնուցը և լցրեք մյուս բաղադրիչների մեջ: Հունցեք խմորը: Պիտի միասեռ և էլաստիկ խմոր ստացվի:
  4. Խմորը պատրաստ է: Այժմ բլենդերով մանրացրեք ընկույզը:
  5. Վերցրեք ձվի սպիտակուցը, խմորից մի փոքր կտոր վերցրեք, այն կլորաձև դարձրեք: Մի կողմով թաթախեք սպիատկուցի մեջ, և հետո ընկույզի մեջ: Եվ նույն բանն արեք ամբողջ խմորի հետ:
  6. Թավայի մեջ սննդի թուղթ փռեք: Ջեռոցը թաքացրեք մինչև 170 աստիճան: Թխվում է մոտ 25 րոպե. դա կախված է ձեր ջեռոցից:

Թղվածքաբլիթները պատրաստ են. դրանք այնքան գեղեցիկ և ախորժելի են, որ մատուցելու համար լրացուցիչ ձևավորման կարիք չունեն:

Բարի ախորժակ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ