Բոլոր մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր սովորություններն ու նախասիրությունները: Բայց կան բաներ, որոնք միացնում են հենց հաջողակ մարդկանց:
Նրանց կյանքում ամենակարևոր ժամանակահատվածն առավոտն է: Ի՞նչ պետք է հասցնել առավոտյան:
Շարժում
Օրը պետք է սկսել շարժվելուց: Ինքներդ կարող եք ընտրել ակտիվության ցանկացած տեսակ: Այն չպետք է լինի երկար և հոգնեցնող: Այստեղ ամենակարևորը՝ հաճույք ստանալն է:
Մեդիտացիա
Այստեղ ամեն ինչ պարզ է: Պատք չե մի անգամից վեր կենալ անկողնուց: Մի երկու րոպե անցակցրեք մեդիտացիոն վիճակում: Ձեզ կօգնի հաճելի երաժշտությունը: Այդպես ձեր մտքերը կհանգստանան և կկենտրոնանան ամենակարևորի վրա:
Այն նաև նպաստում է ուղեղի բջիջների վերականգնմանը: Մի քանի րոպեում կարող եք ձեզ հանգստացած զգալ:
Կիտրոնով ջուր և թեթև նախաճաշ
Սենյակային ջերմաստիճանի մի բաժակ կիտրոնով ջուր խմեք դատարկ ստամոքսին: Որոշ ժամանակ անց կարելի է անցնել նախաճաշին: Առողջ նախաճաշի տարբերակներ են. կաշա՝ չրով, կանաչիով ձվածեղ, պանրով կամ ավոկադոյով թոսթ: Սուրճ ցանկալի է խմել նախաճաշից 20-30 րոպե անց:
Պլանավորում, նպատակների որոշում
Նպատակների մասին խոսելու փոխարեն ավելի լավ է գրի առնել դրանք: Այդպես մենք տրամադրված ենք լինում դրանց իրականացմանը: Պետք է մեծ երազանք ունենալ, բայց դրա իրականացումը քիչ-քիչ պլանավորել՝ բաժանելով այն փոքր քայլերի:
Միշտ պետք է սկսել ինչ-որ բանից, և այս քայլերը հիանալի ստարտափ են: