Թեթև, համեղ, անուշաբույր և ախորժելի՝ ծաղկակաղամբով կոտլետներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ծաղկակաղամբ՝ 500գ
- սոխ՝ 2 հատ
- վարսակի փաթիլներ՝ 0.5բաժակ
- ալյուր՝ 2ճ.գ.
- կիտրոն՝ 1-2 կտոր
- պաքսիմատ՝ 1 բաժակ
- ձեթ՝ 50-70գ
- աղ, համեմունքներ
Ինչպես պատրաստել ծաղկակաղամբով կոտլետ.
Ծաղկակաղամբը բաժանել փոքր կտորների: Գցել եռացող ջրի մեջ, ավելացնել կիտրոն և աղ: Եռալու պահից սկսած եփել 5 րոպե:
Դնել քամիչի մեջ, իսկ հետո շատ մանր կտրատել:
Վարսակի փաթիլների վրա եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 10-15 րոպե:
Սոխը կտրատել մանր խորանարդիկների:
Խառնել սոխը, վարսակի փաթիլները, ծաղկակաղամբը, ավելացնել ալյուրը, աղն ու համեմունքները:
Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել ձեթի մեջ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը