Խրթխրթան, հյութեղ չեբուրեկիներ՝ անթերի խմորով և հյութեղ միջուկով․ ամենահաջողված բաղադրատոմսը

Չեբուրեկիի լավագույն բաղադրատոմսը՝ խրթխրթան խմորով և ախորժելի հյութեղ միջուկով։

Вкусные чебуреки, пошаговый рецепт с фото

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 8 բաժակ
  • ջուր՝ 3 բաժակ
  • աղ՝ 2թ․գ․
  • շաքարավազ՝ 2թ․գ․
  • ձեթ՝ 150մլ
  • օղի՝ 1 ճ․գ․

Домашние чебуреки. Топ 10 очень вкусных и самых удачных рецептов

Խմորին ձուն ավելացնել պետք չէ, այդ դեպքում խմորը կոշտ է ստացվում։

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել խորը տարայի մեջ։ Ջրի մեջ լուծել աղն ու շաքարավազը։ Ալյուրի մեջտեղի հատվածում փոսիկ անել, լցնել ջրային լուծույթը, օղին, ձեթը։

Խառնել, խմոր հունցել, փաթաթել սննդային տոպրակով և թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ մոտ 1 ժամով։

Մինչ խմորը հանգստանում է, կարող եք պատրաստել միջուկը։ Ցանկալի է օգտագործել 2 տեսակի աղացած միս, աղացած սոխ, համեմել աղով և պղպեղով։

Պատրաստի խմորը բաժանել փոքր կտորների, գնդիկների ձև տալ, գրտնակել այնպես, որ 3մմ հաստությամբ շերտեր ստացվեն։

Միջուկ դնել խմորի մի կողմում, ծածկել խմորի մյուս կեսով, ամրացնել եզրերը։

Чебуреки. Как готовить чебуреки | Правильное питание

Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և մեջը տապակել չեբուրեկիները՝ երկու կողմից, մինչ ոսկեգույն կդառնան։

Պատրաստի չեբուրեկիները դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը դուրս գա։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ