Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել քացախով խրթխրթան կաղամբ, որը համեղ և ախորժելի է ստացվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաղամբ՝ 1.5կգ
- գազար՝ 400գ
- շաքարավազ՝ 50գ
- աղ՝ 40գ
- դափնետերև՝ 2 հատ
- հատիկավոր պղպեղ՝ 6 հատ
- ջուր՝ 1.5լ
- 9% քացախ՝ 5ճ.գ.
Խրթխրթան կաղամբի պատրաստման եղանակը.
Սկզբում անհրաժեշտ է լվանալ և բարակ կտրատել կաղամբը:
Մաքրել գազարն ու անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել կաղամբին:
Թեթև սեղմելով՝ խառնել ձեռքերով:
Ստերիլիզացնել բանկաներն ու կափարիչները՝ ձեզ հարմար տարբերակով: Բանկաների մեջ դափնետերև և հատիկավոր պղպեղ դնել:
Լցնել կաղամբը:
Կաթսայի մեջ խառնել ջուրը, աղը, շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, ավելացնել քացախը և լցնել բանկայի մեջ: Փակել և ծածկել սրբիչով:
Երբ բանկաները սառեն, պահել սառնարանում կամ այլ սառը վայրում:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը