Բաճկոնը՝ տաք, հարմար և պրակտիկ հագուստ է: Կրելուց առաջ այն պետք է թարմացնել և լվանալ: Քիմմաքրման ծառայություններին չդիմելու և գումար խնայելու համար, կարող եք այն լվանալ տան պայմաններում:
Սակայն մինչ բաճկոնը լվացքի մեքենայի մեջ դնելը, արժե իմանալ ճիշտ լվանալու ճանապարհը:
Ինչպես լվանալ բաճկոնը լվացքի մեքենայի մեջ
- Լվանալուց առաջ կոճկեք բոլոր ամրակներն ու կոճակները: Հանեք մորթին: Թարս կողմով դարձրեք:
- Լվացեք միայն բաճկոնը՝ առանց ուրիշ իրերի:
- Օգտագործեք հեղուկ լվանալու միջոցներ: Հիշե՛ք. ոչ մի փոշի:
- Ընտրեք ամենախնայող ռեժիմը: Լվացեք ցածր ջերմաստիճանի ջրով: Ամենից հարմար՝ 30 աստիճանն է: Պարզաջրեք առնվազն 3-4 անգամ:
- Բաճկոնը լվանալու հարցում կարևորն այն է, որ ներսը կծիկներ չառաջանան: Դրա համար լվացքի մեքենայի մեջ դրեք 3-4 հատ թենիսի գնդակ՝ նախորոք լվանալով դրանք:
- Բաճկոնը մաքուր օդին չորացրեք: Ոչ մի դեպքում չանեք դա կրակի կամ ջեռուցող սարքավորումների մոտ:
- Հնարավոր է, որ բաճկոնը մի քանի օրվա ընթացքում չորանա: Պարբերաբար թափահարեք այն չորանալու ընթացքում:
Եթե հետևեք այս պարզ կանոններին, ձեր հագուստը հիանալի տեսք կունենա լվանալուց հետո:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո