Ինչպես ճիշտ սառեցնել ելակը. փոքր խորամանկությունները կօգնեն այս հարցում

Ինչպե՞ս ճիշտ սառեցնել ելակը: Կարծես ոչ մի բարդ բան չկա: Սակայն կան գաղտնիքներ, որոնց շնորհիվ ձմռանը կկարողանաք վայելել ամենահամեղ ելակը:

Ելակը սառեցնելու բաղադրատոմս.

  • Լվանալ ելակը: Հարկավոր է լվանալ մաս-մաս և արագ, որպիսի այն չհասցնի ջուր ներծծել:
  • Լվանալուց հետո դրեք այն թղթե սրբիչի վրա: Թողեք 20 րոպե:
  • Հետացրեք ելակի պոչիկները, իսկ հատապտուղը կտրեք մեջտեղից:
  • Տարայի մեջ ելակի առաջին շերտը դնել կտրվածքով դեպի վերև, շաքարավազ լցնել, ելակի երկրորդ շերտը պիտի լինի կտրվածքով դեպի ներքև:
  • Հարմար է տարայի մեջ տոպրակ դնել, իսկ ելակները մեջը տեղավորելուց հետո կապել այն: Երբ ամեն ինչ արված է, տարան դնել սառցարանը:
  • 2-3 օրից տոպրակը կարելի է հանել տարայից և այդպես պահել սառցարանի մեջ:
  • Ստացվում են հարմար քառակուսի չափաբաժիններ և շատ տեղ չեն գրավում:

Հետևելով այս խորհուրդին, կկարողանաք պահպանել ելակի համն ու անուշ բույրը:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!