Ինչպես եմ լվանում հին սևացած կաթսաները ընդամենը 5 րոպեում

Էմալապատ կաթսաների արագ ու հեշտ լվացման համար կարելի է կիրառել 5-6 րոպե ժամանակ պահանջող այս հնարքները:

Ոմանք նախընտրում են կիրառել հայտնի գովազդված միջոցներ, սակայն մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել ավելի մատչելի ու անվտանգ լվացող խառնուրդներ:

Կաթսայի մեջ ջուր լցրեք, 50գ կիտրոնաթթու, դրեք կրակին ու պասեք՝ մինչ կսկսի եռալ:

Այնուհետև սպասեք 5 րոպե՝ մինչ կաթսան կսառի, և հետո լվացեք սովորական աման լվանալու հեղուկով:

Հաջորդ հնարքի համար կիրառում ենք ջրածնի պերօքսիդ:

Վերցրեք 100 մլ ջրածնի պերօքսիդ, լցրեք եռացող ջրի մեջ ու եռացրեք 5 րոպե: Անջատեք կրակը, և երբ ջուրը սառի, կրկին լվացեք աման լվանալու հեղուկով

Երկու միջոցներն էլ արդյունավետ են, սակայն երկրորդի արդյունքն անգերազանցելի է: Փորձեք երկուսն ու կիրառեք ձեզ ամենից շատ դուր եկածը:

 

Like this post? Please share to your friends: