Երբ փոքր էինք, մայրս մեզ այս թխվածքաբլիթով էր ուրախացնում․․․ հիմա էլ ես եմ պատրաստում՝ ընդամենը 15 րոպեում․․․

Ինչը կարող է ավելի համեղ լինել, քան տանը պատրաստված տաք, անուշաբույր, թարմ թխվածքաբլիթը։ Այն ոչ միայն համեղ է ստացվում, այլև ավելացնում է ձեր ուժերը։ Ընդամենը 15 րոպեում ստացվում է մի մեծ սկուտեղ թխվածքաբլիթ։

Картинки по запросу "Печенье “Домашнее” всего за 15 минут"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 125գ կարագ
  • 100գ շաքարավազ
  • 1 ձու
  • 200գ ալյուր
  • 2 կիտրոնների քերած կեղև
  • 1/4 թ․գ․ փխրեցուցիչ
  • մի պտղունձ աղ
  • 3ճ․գ․ շագանակագույն շաքարավազ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակ․

Հարել կարագը՝ մինչ փրփուր կստացվի։ Ավելացնել ձուն և շաքարավազը և շարունակել հարել, պիտի օդային փքուն զանգված ստացվի։ Ավելացնել ալյուրը, կիտրոնի կեղևը, փխրեցուցիչն ու աղը։ Լավ խառնել։

Ձիգ խմորը ծածկել սննդային տոպրակով և 2 ժամ թողնել սառնարանում։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։ Սեղանի վրա ալյուր լցնել և գրտնակել խմորը՝ 0,5մմ հաստությամբ շերտ ստանալով։

Ցանկացած ֆորմայով կամ բաժակով կտրել խմորը։ Թխվածքաբլիթները դնել կարագով պատված տապակի մեջ։ Շագանակագույն շաքարավազ ցանել և թխել 10-12 րոպե։ Եզրերը պիտի մի քիչ կարմրեն։

Картинки по запросу "Печенье “Домашнее” всего за 15 минут"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ