Առաջարկվող համեղ, հագեցնող գաթան շատ տարածված է ու հայտնի է որպես Գավառի գաթա:
Դրա ստացման համար պետք է ունենալ մթերքների հետևյալ շարքը.
Նախապես հարկ է խմորային մասսան ստանալ, ինչի համար հարկ է միավորել ու հարիչով հшմшսեռության բերել վերը նշված մթերքների խառնուրդը:
Ընդհանուր խմորը մի քանի գդի բաժանելով՝ անցկացնել ցելաֆոնների մեջ՝ անցնելով խորիզի ստացմանը:
Կարագի ու շաքարի միավորմամբ ստանալ ոչ շատ փխրուն խորիզ: Գնդերից ամեն մեկն առանձին բացել՝ տալով լավաշի տեսք: Լավաշանման բացված շերտի երկայնքով խորիզային շերտ տարածել:
Կողքերից վրա բերելով լավաշանման բացվածքի եզրերը՝ ստանալ ոլավաձև, երկարավուն զանգված: Օվալաձև մակերեսի վրա դարձյալ խորիզային մասսա տարածել՝ նորից եզրերը վրա բերելով:
Մի քանի շերտով խարիզային մասսայով խմորը հագեցնելուց հետո վերջնական ուղղանկյունաձև տեսք տալ՝ որոշակի հաստություն ապահովելով:
Ընդհանուր մակերեսը հավկթի ու ձեթի խառնուրդով պատել՝ փոխադրելով ջեռոց: Թողնել այնտեղ մինչ բավականաչափ կարմրելը: