Եթե որևէ համեղ բան ուտելու ցանկություն ունեք, իսկ շատ ժամանակ չկա, ապա կարող եք փորձել այս պարզ բաղադրատոմսով պատրաստվող թխվածքը:
Մենք օգտագործել ենք 20*25 չափերի տապակ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 160գ
- կակաո՝ 1.5ճ.գ.
- փխրեցուցիչ՝ 9գ
- շաքարավազ՝ 120գ
- վանիլին
- ձեթ՝ 150գ
- ջուր՝ 120մլ
- դառը շոկոլադ կամ շաքարի փոշի՝ զարդարելու համար
Անհրաժեշտ բաղադրիչներ.
Խորը տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն: Ավելացնել շաքարավազն ու վանիլինը: Լավ խառնել:
Ավելացնել ձեթը և կրկին լավ խառնել ձեռքի հարիչով: Ստացված զանգվածին ջուր ավելացնել և խառնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
Տապակին ձեթ քսել և մի քիչ ալյուր ցանել: Դրանից հետո լցնել մեջը շոկոլադե խմորը և հարթեցնել:
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 աստիճան և թխել բիսկվիթը՝ 20-25 րոպե: Երբ պատրաստի թխվածքը մի քիչ սառի, քերած շոկոլադ ցանել կամ շաքարի փոշի և մատուցել:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը