Արդյո՞ք մսի եփվելու ընթացքnւմ պետք է հանել փրփnւրը, թե՝ ոչ․․․ Սա կարևnր է իմանալ

Արդյո՞ք մսի եփվելու ընթացքnւմ պետք է հանել փրփnւրը, թե՝ ոչ․․․ Սա կարևnր է իմանալ

Իսկ դուք արդյո՞ք հանում եք արգանակը ծածկող փրփուրը։ Շատերն են այդպես անում, առանց մտածելու՝ դա ճի՞ շտ է, թե՝ ոչ։ Պատճառը տարօրինակ չէ․ ոչ մեկին դուր չի գալիս փրփուրի տեսքը, իսկ ապուրը ստացվում է տգեղ գույնի։

Ցանկացած տեսակի կամ թռչնամսի մեջ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակվում։ Փրփուրը, որը բարձրանում է արգանակի մակերեսի վրա, դա հենց սպիտակուցն է։ Մսի մեջ պարունակվող մանր մասնիկները առանձնանում են և կպչում միմյանց՝ դառնալով ավելի խոշոր։ Որքան ավելի դանդաղ է տաքացումը, այդքան ավելի շատ սպիտակուց է ազատվում և լցվում ջրի մեջ։ Այդ դեպքում փրփուրն ավելի շատ է լինում։

Ահա թե ինչու է կարևոր հանել փրփուրը՝ միս եփելու ընթացքում

Շատ կարևոր է հանել փրփուրը հատկապես այն դեպքում, եթե շագանակագույն է։ Դա վկայում է այն մասին, որ միսը բավարար լավ չի լվացվել, ու դրա մեջ շատ արյուն է մնացել։

Երբ փրփուրի մեջ երևում են մանր հատիկներ։ Դրանք ոսկորի մասնիկներն են, ու անվտանգ չեն աղեստամոքսային տրակտի համար։

Պատրաստի արգանակը, որի մեջից եփելու ընթացքում չեն հանել փրփուրը, ավելի շուտ է փչանում։ Եթե մինչև հաջորդ օրը չօգտագործեք այն, կարող եք թափել։ Փրփուրը, իրենից ներկայացնելով մակարդված սպիտակուցներ, շուտ թթվելու հատկություն ունի։

Փրփուրն ունի սպեցիֆիկ հում հոտ ու թեթևակի դառնահամ։ Դա կարող է փչացնել ախորժակը՝ դեռ մինչև ուտեստը փորձելը։

Եթե սիրում եք, որ արգանակը լինի թափանցիկ, պետք է ոչ միայն հանել փրփուրը, այլև ացնկացնել այն քամիչով։

Like this post? Please share to your friends: