Այս բաղադրատոմսով պատրաստված բուլղարական պղպեղը ստացվում է շատ ախորժելի, հարմար է ցանկացած ուտեստի հետ մատուցելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- բուլղարական պղպեղ, կարելի է տարբեր գույների՝ 5կգ
մարինադի համար.
- ջուր՝ 1լ
- ձեթ՝ 1.5բաժակ
- քացախ 70%՝ 2ճ.գ.
- շաքարավազ՝ 1.5 բաժակ
- աղ՝ 0.5 բաժակ
- սխտոր, մաղադանոս
Պատրաստման եղանակ.
Պղպեղը կտրել մեջտեղից, հեռացնել կորիզները:
Մարինադը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և դնել կրակին: Եռացող մարինադի մեջ դնել պղպեղները և եփել 2 րոպե: Ավելացնել մանր կտրատած սխտորն ու կանաչին: Եփել ևս 1 րոպե:
Պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, լցնել եռացող մարինադը և փակել:
Պահել շուռ տված և ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:
Բարի ախորժակ: