Անմահական համեղ ձուկ՝ ջեռոցում պատրաստված

Այսքան համեղ ձուկ դեռ չէիք պատրաստել: Առաջարկում ենք փորձել այս բաղադրատոմսը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձուկ՝ 4 հատ
  • կարտոֆիլ՝  500գ
  • լոլիկ՝ 4 հատ
  • սխտոր՝ 4 պճեղ
  • կարագ՝ 30գ
  • ձիթայուղ՝ 2ճ.գ.
  • սոխ՝ 2 հատ
  • կիտրոն՝ 1 հատ
  • կանաչի՝ ըստ ճաշակի
  • սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • աղ՝ ըստ ճաշակի

Картинки по запросу рыба, приготовленная в духовке

Պատրաստման եղանակ.

Մաքրել կարտոֆիլը, բարակ կտրատել և դնել փայլաթիթեղով ծածկված տապակի մեջ: Խառնել ձիթայուղը, կարագը, աղը, պղպեղը և կանաչին: Խառնել և լցնել կարտոֆիլի վրա: Թխել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 30 րոպե: Բարակ կտրատած սոխը և մանրացրած սխտորը տապակել ձիթայուղի մեջ՝ կիսաեփ անելով:

Ջեռոցից հանել կարտոֆիլը, լցնել սոխն ու սխտորը, կիսալուսնաձև կտրատած լոլիկը, մաքրած ձուկը, կրկին սոխ և լոլիկը: Ձկան վրա կտրատած կիտրոն դնել և եփել ջեռոցում 40 րոպե:

Картинки по запросу рыба, приготовленная в духовке

Բարի ախորժակ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ