Նուրբ թխվածքաբլիթը հшլվում է բերանում․ 5 պարզ բաղադրիչներից պատրաստվող անթերի թխվածք

Ո՞վ է սիրում շատ ժամանակ տրամադրել պատրաստելուն։ Ակնհայտ է, որ այսօր բոլորն էր ցանկանում արագ պատրաստել նախաճաշ-ճաշ-ընթրիքը և զբաղվել այլ գործերով կամ հանգստանալ։ Այս թխվածքաբլիթը ամենաարագ, միևնույն ժամանակ շատ պարզ բաղադրատոմսով է պատրաստվում։

Ամենահաճելին այն է, որ արդյունքը ցնցող է։ Ընդամենը 5 բաղադրիչից է պատրատվում՝ մոտ կես ժամում, իսկ արդյունքում ստացվում է մեծ կաթսայով փափուկ թխվածքաբլիթ, որը դուր է գալիս բացառապես բոլորին։

Դե ինչ, թխե՞նք։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 դեղնուց
  • 125գ կարագ՝ սենյակային ջերմաստիճանի
  • 200գ խտացրած կաթ
  • 350գ եգիպտացորենի կրախմալ (չի կարելի փոխարինել կարտոֆիլի կրախմալով)

Պատրաստման եղանակ․

Հարել դեղնուցը, կարագը և խտացրած կաթը։

 

Տվյալ խառնուրդին ավելացնել եգիպտացորենի կրախմալը, նորից հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

 

Ստացված խմորից փոքր կտորներ վերցնել, գնդիկների ձև տալ, իսկ հետո թեթև սեղմել ձեռքով։  Ձևավորեք ըստ ցանկության․ կարող եք պատառաքաղով սեղմել՝ գեղեցիկ գծիկներ անելով, կամ էլ գդալով փոսիկ անել, եթե ցանկանում եք արդեն պատրաստի թխվածքաբլիթները վայելել մուրաբայով։

 

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 160 ջերմաստիճանի։ Մեջը ուղարկել յուղաթղթով ծածկված տապակով թխվածքաբլիթները, թխել 15 րոպե։ Զգույշ եղեք, որ ժամանակին հանեք ջեռոցից, այլապես թխվածքաբլիթները շատ չոր կստացվեն։

Նախքան փորձելը, սպասեք, թող սառեն, չնայած․․․ դա անհնար է։ Վայելեք արդյունքը։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: