Այսքան համեղ կարտոֆիլը շատ հազվադեպ է լինում․․․ Գյուղական կարտոֆիլի հիասքանչ բաղադրատոմս

Գյուղական կարտոֆիլն այնքան համեղ է, փափուկ, անուշաբույր, որ մատները հետը կուտեք։

Հիանալի է այն, որ կարող եք պատրաստել ինքներդ՝ և առօրյա ընթրիքի, և տոնական սեղանի համար։

Картинки по запросу Запечённая картошка по-деревенски

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 8-10 հատ միջին չափի կարտոֆիլ
  • համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • ձեթ՝ մոտ 2ճ․գ․
  • սխտոր՝ 4 պճեղ
  • աղ՝ մոտ 1թ․գ․
  • սև աղացած պղպեղ՝ մի պտղունձ
  • քաղցր կարմիր պղպեղ՝ 3ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Կարտոֆիլը լավ լվանալ՝ ցանկալի է կոշտ սպունգով, որ անթերի մաքուր լինի։

Կարտոֆիլը չորացնել սրբիչով և կտրատել։

Ավելացնել ձեթն ու համեմունքները, համեմել աղով, պղպեղով, մանր քերիչով անցկացրած սխտորով։ Խառնել։

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և միմյանց կողքի դնել կարտոֆիլի կտրոները։

Похожее изображение

Ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը և եփել կես ժամ՝ 180 ջերմաստիճանի ներքո, իսկ հետո էլ բարձրացնել ջերմաստիճանը մինչ 220 և սպասել, որ կարտոֆիլը գեղեցիկ ոսկեգույն դառնա։

Կարտոֆիլի պատրաստ լինելը կարող եք ստուգել դանակով։

Ախորժելի, համեղ և շատ անուշաբույր կարտոֆիլը պատրաստ է։

Похожее изображение

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: