Ամենապարզ, արագ, մատչելի և շատ համեղ հյուրասիրությունը,
պատրաստվում է մեկ-երկու հաշվով, սակայն գերում է իր բույրով և տեսքով։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 3 բաժակ ալյուր
- 200գ փափկած կարագ
- 2 ձու
- 200գ շաքարավազ
- 1թ․գ․ փխրեցուցիչ
- վանիլին
Պատրաստման եղանակ․
Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի։
Ավելացնել փափկած կարագը, լավ տրորել և հարել։
Միացնել ալյուրն ու փխրեցուցիչը, մաղելով լցնել ձվային զանգվածի մեջ։
Հունցել փափուկ խմոր և 1 ժամով ուղարկել սառնարանը։
Խմորից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրը թաթախել սպիտակուցի, այնուհետև շաքարավազի մեջ։
Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի։
Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված գնդիկները և ուղարկել ջեռոցը։ Թխել 30 րոպե։
Բարի ախորժակ։