Ամենահամեղ էկլերի բաղադրատոմսը…հեշտությմաբ կուրախացնեք ձեր մտերիմներին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում էկլերի փորձված բաղադրատոմս, ստացվում է թեթև և անչափ համեղ:

Картинки по запросу эклеры

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 200մլ ջուր
  • 200գ ալյուր
  • 0.5թ.գ. աղ
  • 0.5թ.գ. շաքարավազ
  • 4 ձու
  • 100գ մարգարին

եփովի կրեմի համար.

  • 500մլ կաթ
  • 200գ շաքարավազ
  • 50գ ալյուր
  • 4 ձու

Вкуснейшие эклеры на маргарине

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին կաթսայի մեջ լցնել ջուրը, աղն ու շաքարավազը: Դնել կրակին և հասցնել եռման աստիճանի:

Ավելացնել մարգարինը և խառնել՝ մինչ այն լիովին կհալվի:

Մաղելով լցնել ալյուրը և եփել ևս 2 րոպե՝ անդադար գդալով խառնելով: Արդյունքում պիտի խմորը պոկվի կաթսայի պատերից:

Հանել կրակից և սպասել, որ խմորը մի քիչ սառի:

Դրանից հետո մեկ-մեկ հատ ավելացնել ձուն: Ավելացնել մի ձուն և լավ խառնել, և այդպես շարունակ:

Խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորը պարկից լցնել տապակի մեջ՝ երկար կամ կլոր ձև տալով:

Տաքացնել ջեռոցը մինչ 200 աստիճան և թխել նախապատրաստած խմորը՝ 10 րոպե:

Դրանից հետո իջեցնել ջերմաստիճանը մինչ 170 աստիճան և թխել ևս 30 րոպե: Թխելու ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի բացել ջեռոցի դռնակը: Երբ այն պատրաստ լինի, անջատել ջեռոցը, սպասել, որ որոշ ժամանակ սառեն ներսում, և միայն այդ ժամանակ հանել տապակը: Այլապես էկլերի խմորները կարող են իջնել:

Պատրաստել կրեմը. կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Հասցնել եռման աստիճանի:

Առանձին տարայի մեջ միացնել դեղնուցներն ու շաքարավազը նաև ալյուրը: Հարել:

Ավելացնել տաք կաթը և լավ խառնել:

Ընդհանուր զանգվածը դնել թույլ կրակին և եփել 5 րոպե: Հանել կրակից և թողնել, որ սառի: Լցնել պարկի մեջ, էկլերի խմորի վրա փոքր անցք անել և լցնել կրեմը:

Ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել և մատուցել:

Похожее изображение

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: