Ամանորյա աղցան «Կոներ»

Հիասքանչ աղցան…

Զարմանալի գեղեցկությամբ ամանորյա աղցան: Փորձեք պատրաստել և գեղեցկացնել ձեր տոնական սեղանը:

Բաղադրիչներ

հավի ֆիլե՝  300գ.

կարտոֆիլ՝ 3 հատ

մարինացված վարունգ՝ 2 հատ

հավկիթ՝ 3 հատ

պինդ պանիր՝ 150գ.

մայոնեզ կամ թթվասեր 150գ.

նուշ՝ զարդարելու համար

աղ

 

  1. Սկզբի համար ջուրը եռացնել, աղ լցնել, հերթականությամբ եփել կարտոֆիլը, ձուն և հավի ֆիլեն:
  2. Սառած կարտոֆիլը կպչում ենք, քերում, մի քիչ աղ ենք լցնում և խառնում ենք երկու գդալ մայոնեղի հետ: Կարտոֆիլի զանգվածը լցնում ենք մեծ, տափակ ափսեի վրա, ցանկալի է կոնաձև:
  3. Հավի ֆիլեն կտրատում ենք մանր կտորների և խառնում ենք մի գդալ մայոնեզի հետ: Ավելացնում ենք կարտոֆիլի զանգվածի վրա:
  4. Հավի ֆիլեն ծածկում ենք մարինացված վարունգով: Ավելացնում ենք մի քիչ մայոնեզ:
  5. Ձուն քերում ենք միջին չափի քերիչով, խառնում ենք մի գդալ մայոնեզի հետ և ավելացնում ենք վարունգի շերտի վրա:
  6. Մայոնեզի երկու գդալի հետ խառնած՝ քերած պանիրով աղցանը այնպես ենք պատում, որ բոլոր շերտերը փակվեն:

Մնում է աղցանը զարդարել նուշով, որ այն կոնի վերջնական տեսք ունենա: Որպես եղևնու տերև կարելի է օգտագործել սամիթ կամ ծիտրոն: Բայց ավելի հետաքրքիր կնայվեն իսկական եղևնու ճյուղերը:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ