Աղը մեր կյանքի անբաժան մասնիկն է։ Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ուտեստների մեծ մասը։ Սակայն պարզվում է, որ աղը լայն կիրառում ունի նաև կենցաղում։
Տան և մեքենաների ապակիների լվացում
Լուծել 2ճ․գ․ աղ 3լ գոլ ջրի մեջ։ Այս խառնուրդով կարելի է լվանալ պատուհանները և նույնիսկ մաքրել կահույքի դժվարանցանելի լաքաները։
Մեղմ լվացք
Հագուստի գույները պաշտպանելու համար լվացքի մեքենայի մեջ մի քիչ աղ ավելացրեք։
Օգատործելով աղ ու մի քիչ ջուր՝ կարող եք մաքրել կարմիր գինու լաքան։ Խառնուրդը կկլանի գինին, ինչից հետո մնում է միայն անձեռոցիկով կամ խոզանակով մաքրել հագուստը։
Ատամի ցավի դեպքում
Եթե անսպասելի սկսեց ցավալ ատամը, անհրաժեշտ է մի քիչ աղ լուծել ջրի մեջ և ողողել բերանը։ Եթե ձեռքի տակ չկա ատամի մածուկ, այն կարող եք փոխարինել հավասար քանակությամբ աղի և սոդայի խառնուրդով։
Ոտքերի քրտնարտադրության խնդրի վերացում
Ոտքերի համար վաննաներ պատրաստեք։ Դրա համար 8լ ջրին ավելացրեք 3ճ․գ․ աղ և 1/4 օճառ։ Պրոցեդուրան կարող է վերացնել չափից ավել քրտնելը և վատ հոտը։
Ջեռոցի տհաճ հոտը
Եթե ձուկը պատրաստելուց հետո ջեռոցից տհաճ հոտ է գալիս, ձեզ կօգնի աղն ու դարչինը։ Մի քիչ խառնուրդ լցնել ջեռոցի մեջ և միացնել այն։ Մի քանի րոպե տաքանալուց հետո ցանկացած հոտ կվերանա։
Խցանված լվացարան
Լվացարանը մաքրելու համար աղ լցնել և եռման ջուր։ Մի քանի վայրկյան անց կտեսնեք, որ խցանվացությունը վերացել է։
Մաշկի համար սկրաբ
Խառնել աղ և մի քիչ լավանդայի եթերային յուղ։ Քսել խառնուրդը դեմքին, իսկ հետո լվանալ գոլ ջրով։ Սա հիանալի սկրաբ է։ Այն կփափկեցնի մաշկը, կվերադարձնի փայլն ու նրբությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը