Ահա, թե ինչպես կարող եք շատ արագ պատրաստել մեր՝ հայերիս, այդքան սիրելի թթու ծիծակը. մատներդ հետը կուտես

Ձեզ ենք ներկայացնում շատ համեղ թթու ծիծակ պատրաստելու ամենահեշտ և արագ բաղադրատոմս: Անհրաժեշտ է ՝ ծիծակ, հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ սխտոր, սամիթ,

դափնու տերև աղ, կիտրոնի աղ Պատրաստման եղանակը. Լվանալ ծիծակները , ծակծկել կամ կտրել մինչև կեսը: Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ: Ծիծակները դասավորել՝ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են,

և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Փրփուր առաջանալու դեպքում գդալով վերցնել: Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել,

մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը:

Like this post? Please share to your friends: