Ահա այսպես են պատրաստում ամենաբարձր և համեղ բիսկվիթը

Картинки по запросу Вот как готовят настоящий пышный бисквит. Наконец-то нашла хороший рецепт

Այս բաղադրատոմսով պատրաստված բիկսվիթը շատ հարմար է տորթերի, պիրոգների, ռոլետների պատրաստման համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 6 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 պտղունձ սոդա կամ 0.5թ.գ. փխրեցուցիչ

Նախքան ձուն հարելը՝ պահեք դրանք սառցարանում 10-15 րոպե: Հարեք ձուն հարիչով, մինչ դրա զանգվածը 4-5 անգամ կավելանա: Սկսեք ավելացնել շաքարավազը՝ փոքր չափաբաժիններով: Անատեք հարիչը, ավելացրեք մաղած ալյուրը, խառնեք գդալով, լցրեք նաև սոդան կամ փխրեցուցիչը:

Թխելու համար նախատեսված թավային սննդային թուղթ դրեք, ալյուր ցանեք և լցրեք խմորը: Դրեք այն 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Եթե նկատեք, որ բիսկվիթի եզրերը շուտ են կարմրել, իսկ մեջը դեռ եփած չէ, ապա իջեցրեք ջեռոցի  ջերմաստիճանը:

Բիսկվիթը պատրաստ է լինում մոտ 45 րոպեից, դա կախված է թավայի տրամագծից: Առաջին 30 րոպեի ընթացքում խորհուրդ չի տրվում բացել ջեռոցի դռնակը:

Թողեք, որ կորժը սառի, և միայն այդ ժամանակ հանեք թավայի մեջից: Կորժը պատրաստ է օգտագործման:

Картинки по запросу Вот как готовят настоящий пышный бисквит. Наконец-то нашла хороший рецепт

Բարի ախորժակ…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!