146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում․․․ մի քանի անձանց վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում

Այսօր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է որոշակի մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ։

Նրա խոսքով, ծանր վիճակում գտնվողների թիվը 35 է. «Նրանք դեռ ռեանիմացիոն չեն, բայց թթվածնի կարիք ունեն, որը նրանք ստանում են հիվանդանոցներում: Ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի:

Ցավոք ունենք մահ, 68 տարեկան քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել: Նա ունեցել է հարակից խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիապետ, հիպերտոնիա, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ այս պահին մեկուսացման վայրերում է գտնվում 1500 քաղաքացի. «Ինքնամեկուսացման տակ է գտնվում ավելի քան 5 հազար քաղաքացի: Մենք արդեն 400-ից ավելի ինքնմեկուսաացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք: Նրանց թիվը մեծանում է»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ